Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի կազմում է 10 մլն եվրո։
Հատկանշական է, որ այդ ցուցանիշով նա ընդգրկված է 1989 թվականին ծնված ֆուտբոլիստների լավագույն տասնյակում՝ զբաղեցնելում 8-9-րդ հորիզոնականը, այն կիսելով խորվաթ Իվան Պերիշիչի հետ։ Ցուցակը գլխավորում է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ում տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։