«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դուրս է մնացել Եգիպտոսի հավաքականի՝ մարտի վերջին կայանալիք ընկերական մրցաշարի հայտացուցակից, որը կկայանա միջազգային դադարի շրջանակում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ավելի վաղ Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան մերժել էր «Լիվերպուլի» խնդրանքը՝ իրենց ավագին ազատել Աբու Դաբիում կայանալիք մրցաշարին մասնակցությունից, որտեղ Եգիպտոսի հավաքականը մարտի 22-ին կհանդիպի Նոր Զելանդիայի հետ, իսկ ապագայում հնարավոր է՝ Թունիսի կամ Խորվաթիայի հետ:
Հիշենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթում Եգիպտոսի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ Մոհամեդ Սալահը ազդրի վնասվածք է ստացել, իսկ հետո նրա վնասվածքը կրկնվել է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց հետո։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում խաղացողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո։