«Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստային։ «Ծեր սինյորան» 29-ամյա բրազիլացու վաճառքից ուզում է 50 մլն եվրո վաստակել։ Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը։
Կոստայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»։ Ավելի վաղ «Յուվենտուսը» փորձում էր Կոստային ներառել «Չելսիի» ու ՄՅՈՒ-ի չիրականացած փոխանակումների գործարքներում։
Կոստան վարձակալությամբ «Յուվենտուս» էր տեղափոխվել «Բավարիայից» 2017 թվականին։ Մեկ մրցաշրջան հետո թուրինյան ակումբը 40 մլն եվրոյով ձեռք բերեց բրազիլացու տրանսֆերը։
«Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։