«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբի պատմության լավագույն խաղացողի քվեարկության մեկնարկի մասին: Նախընտրած թեկնածուի օգտին հնարավոր կլինի քվեարկել մինչև դեկտեմբերի 24-ը:
Լավագույնի կոչմանը հավակնում են Մաուրիսիո Պերեյրան, Անդրեաս Գրանկվիստը, Ֆեդոր Սմոլովը, Ժոաոզինյոն, Յուրա Մովսիսյանը, Վիտալի Կալեշինը, Օդիլ Ախմեդովը, Չարլզ Կաբորեն և Վանդերսոնը:
«Կրասնոդարը» ՌՊԼ- ի 19 տուրերից հետո գրավում է աղյուսակի 2-րդ տեղը՝ վաստակելով 35 միավոր: