«Յուվենտուսը» զրկվել է Իտալիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի չեմպիոնությունը նվաճելու շանսերից:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 32-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Բոլոնիայի» հետ:
Թուրինցիներն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն են զբաղեցնում՝ 60 միավորով: Մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ «Յուվենտուսը» «Նապոլիին» զիջում է 19 միավորով: Երկրորդ տեղում «Լացիոն» է 61 միավորով:
Իտալիայի չեմպիոնությունը նվաճելու համար «Նապոլիին» մնացել է վաստակելու ընդամենը մեկ միավոր: Հաջորդ տուրում «Նապոլին» մայիսի 4-ին հյուրընկալվելիս կխաղա «Ուդինեզեի» հետ: