Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն Անգլիայի առաջնության 26-րդ տուրի ՄՅՈւ-ի դեմ խաղում (0-2) վնասվածք է ստացել։
Ինչպես հաղորդում է L’equipe-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ։ Այսպիսով, Կանտեն բաց է թողնելու «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումը։
«Չելսի» — «Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։