ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Ամերիկայի Գավաթի՝ Արգենտինայի հետ կայանալիք եզրափակչի մասին․
«Մենք ամեն ինչ ունենք հաղթանակի համար։ Ես մտածում եմ միայն հաղթանակի մասին։ Ես միշտ երազել եմ նման եզրափակչի մասին։ Ցանկացածը, ով սիրում է ֆուտբոլ, սպասում է, որ Ամերիկայի Գավաթի եզրափակչում կխաղան Բրազիլիան և Արգենտինան։ Քանի որ սրանք երկու մեծագույն թիմեր են, շատ տիտղոսներ ենք նվաճել։
Արգենտինայի կազմում խաղում է լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Մեսսին։ Կարծում եմ՝ սա կհամապատասխանի կարիերայիս վերջի ֆիլմի համար։ Ես միշտ ասել եմ, որ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, և հիանալի ընկեր։ Բայց մենք եզրափակչում ենք, հիմա մենք մրցակիցներ ենք, և ես ցանկանում եմ հաղթել։ Ցանկանում եմ նվաճել այս տիտղոսը, այն ինձ համար կլինի առաջինը։
Երբ քո ընկերը դառնում է քո մրցակիցը, դժվար է մոռանալ ընկերության մասին։ Բայց անգամ երբ խաղում ես ընկերների հետ, ցանկանում ես հաղթել։ Հիմա էլ ամեն ինչ այդպես կլինի։ Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ, և ես վստահ եմ, որ Մեսսին ևս ամեն ինչ կանի հաղթանակի համար»,- ասել է բրազիլացին։