«Նյուքասլը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուի հետ նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին:
44-ամյա մասնագետը 2021 թվականի նոյեմբերին է գլխավորելը թիմը, ինչից հետո փոխվել է ակումբի սեփականատերը: Հաուի գլխավորությամբ «Նյուքասլը» 27 հանդիպման է մասնակցել, որոնցից 13-ում հաղթանակ է տարել, 4 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 10 պարտություն: 2021/22 մրցաշրջանը թիմն ավարտել է ԱՊԼ-ի 11-րդ հորիզոնականում:
Նոր պայմանագրի ժամկետները չեն հաղորդվում: