Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ 2023 թվականի Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը։
«Ուրարտուն» Հայաստանի Սուպերգավաթի խաղում մրցեց «Շիրակի» հետ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին (0-0)։
Հայաստանի 2023 թվականի սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին «Շիրակի» ֆուտբոլիստները (6-5)։