Հունիսի 12-ին կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Շվեյցարիայի և Ուելսի ազգային հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Շվեյցարիան ոչ-ոքի է խաղացել 4 անընդմեջ խաղում Եվրոպայի առաջնություններում, ինչը Պորտուգալիայի հավաքականի գրանցած ռեկորդի կրկնությունն է՝ 4 անընդմեջ ոչ-ոքի 2012-ից 2016 թվականներին (հանդիպման հիմնական ժամանակում): Այդ մասին հայտնում է Opta- ն:
Եվրո-2016-ին շվեյցարացիները խմբային փուլում խաղաղությամբ բաժանվեցին Ռումինիայի (1:1), Ֆրանսիայի (0:0) հետ, իսկ 1/8 եզրափակչում նրանք խաղացին Լեհաստանի հետ 1:1՝ հանդիպման հիմնական ժամանկում (լեհերը հաղթել են 11 մետրանոց հարվածաշարում՝ 5:4)։