Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունը կապի մեջ է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման պատճառով Հայաստանի հետ հանդիպումը Երևանում անվտանգ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նոյեմբերի 18-ին Ուելսի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի խաղում՝ Երևանում, կմրցի Հայաստանի հավաքականի հետ։
Ըստ աղբյուրի՝ Ուելսում մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է խանգարել Երևանում հանդիպումն անվտանգ անցկացնելու հետ։ Սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում են իրավիճակին և դեռ խաղը Երևանից տեղափոխելու հարցը չի քննարկվում։