Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է «Բիրմինգեմը» գլխավորելու իր որոշումը:
«Ակնհայտ է, որ ես գնացի ԱՄՆ փորձի և հետագա զարգացման համար, բայց երբ հնարավորություն եղավ միանալու «Բիրմինգեմին», ես իսկապես ոգևորված էի դրանով: Ես ոգևորված և ուրախ էի, որ կրկին մարզելու եմ Անգլիայում և անհամբեր սպասում եմ դրան:
«Բիրմինգեմը» հսկայական ակումբ է, և ես հստակ հասկանում եմ, թե որոնք են սեփականատերերի հավակնությունները և ինչպես է ակումբը ցանկանում առաջ շարժվել: Սա հսկայական պատմություն է, որը կարող է իր հետքը թողնել ֆուտբոլում: Ցանկանում եմ լինել այս ֆուտբոլային ակումբին հաջողությունը վերադարձնելու փորձի մի մասնիկը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Բիրմինգեմ Սիթին» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 11 հանդիպումների արդյունքներով վաստակելով 18 միավոր։ Բիրմինգեմյան թիմը ներքին առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ արտագնա խաղում մրցելով «Միդլսբրոյի» հետ։
37-ամյա Ուեյն Ռունին մեծ ճանաչում ունի «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ելույթներով։ Անգլիացին մարզչական կարիերան սկսել է 2019 թվականին։