ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը «Ռեալին», «Բարսելոնային», «Միլանին» ու «Յոիվենտուսին» հասկացրել է, որ «հեռու մնան» Սուպերլիգայից:
«Միանշանակ է, որ ակումբները պետք է կողմնորոշվեն: Կամ նրանք միանում են Սուպերլիգային, կամ շարունակում են «խաղալ մեզ հետ»: Եթե նրանք մնան Սուպերլիգայում, ակնհայտ է, որ չեն խաղալու ՉԼ-ի գավաթի խաղարկությունում: Եթե պատրաստ են դեպքերի այդպիսի զարգացման, կարող են խաղալ իրենց մրցաշարում»,-ասել է Չեֆերինը:
Հիշեցնենք, որ Սուպերլիգայից այս թիմերը պաշտոնապես դուրս չեն եկել: