«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատասխանել է այն հարցին` արդյոք թիմի նորեկ Բրունու Ֆերնանդեշը կխաղա՞ «Վուլվերհեմփթոնի» հետ.
«Նա բավականին լավ մարզավիճակում է, և նա անպայման կընդգրկվի խաղում: Նա կազմում կլինի: Իհարկե, նա մի քանի խելահեղ օր է ունեցել` հաշվի առնելով նաև այն, որ երեկ իր 3-ամյա դստեր ծննդյան օրն էր: Չգիտեմ`խաղի մեջ ինչպես կընդգրկվի, բայց կխաղա կազմում»,- ասել է Սուլշերը:
«Յունայթեդը» պորտուգալացու համար 55 մլն եվրո է վճարել, ևս 25 մլն եվրո նախատեսված է որպես բոնուս: 25-ամյա կիսապաշտպանը 5,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ`այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Վուլվերհեմփթոնի» հետ կխաղա վաղը` փետրվարի 1-ին: