Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում է Ուկրաինայի ընտրանու հետ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 61-րդ րոպեին, ուկրաինացիները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Եզրից սկսված խաղարկումից հետո գնդակը հասավ տուգանային հրապարակում գտնվող Ռուսլան Մալինովսկուն, որն անարգել գրավեց Յուրչենկոյի դարպասը․ մեր թիմի պաշտպանները չկարողացան փակել գնդակի ճանապարհը։