«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին։
«Ունայ Էմերին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է՝ Գվարդիոլային, Կլոպին և Մոուրինյոյին հավասար։ Սա ճիշտ է։ Ես շատ խաղաժամանակ չեմ ունեցել և ավելին էի սպասում, բայց բավական անկեղծ եմ ասում, որ Էմերին համաշխարհային մակարդակի մարզիչ է»,- Ձանիոլոյի խոսքը մեջբերել է CorSport-ը։
Այս մրցաշրջանում «Գալաթասարայից» վարձավճարով հանդես եկող Ձանիոլոն «Ասթոն Վիլլայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։