Եկատերինբուրգի «Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, մարզումները կսկսի մայիսի 25-ից: Այս մասին հայտնել է ակումբի նախագահը:
Մինչև այդ ակումբի բոլոր աշխատակիցները կհանձնեն կորոնավիրուսի թեստ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՌՊԼ ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: