31-ամյա ռուս կիսապաշտպան Իգոր Պադերինը, որը նախորդ տարվա ամռանը ժամկետից շուտ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում էր կայացրել, վերադառնում է խաղադաշտ՝ միանալով «Ուրարտուին»: Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը
Ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ․
«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,-ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում նշել է 31-ամյա ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Պադերինը նախորդ տարի էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ