Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 129-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Իտալիայի Պալերմո քաղաքում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում նա զիջեց իտալացի Լյուսիա Բրոնցետիին` 1:6, 3:6:
Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Բրոնցետին կխաղա ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։
WTA-250. Պալերմո
Երկրորդ փուլ
Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) — Լյուսիա Բրոնցետի (Իտալիա)՝ 1:6, 3:6։