Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի շրջանակում մրցեցին հունական ՊԱՕԿ-ն ու պորտուգալական «Բենֆիկան»:
Ամբողջ խաղի ընթացքում խաղային ու տարածքային առավելությունը պորտուգալական թիմի կողմն էր: Առաջին խաղակեսում թիմերը գոլերով աչքի ընկան: Երկրորդ խաղակեսի 18-րդ րոպեին Չուբա Ակպոմի փոխանցումից հետո Դիմիտրիս Յանուլիս բացեց խաղի հաշիվը: 12 րոպե անց Զիվկովիրը երկրորդ գնդակը խփեց. գոլային փոխանցումն իր անվան դիմաց գրանցեց Յանուլիսը: 95-րդ րոպեին Ռաֆա Սիլվան կրճատեց հաշվի տարբերությունը, բայց միայն այդքանը:
ՊԱՕԿ-ը հաղթեց 2-1 հաշվով ու խմբային փուլի ուղեգրի համար կպայքարի ռուսական «Կրասնոդարի» հետ: