«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչ փուլում 3-1 հաշվով առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ։
Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ սա «Մանչեսթեր Սիթիի» 200-րդ հաղթանակն էր։ Գվարդիոլան «քաղաքայինների» ղեկին 268 հանդիպում է անցկացրել։
Իսպանացի մասնագետը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ման Սիթին» ԱՊԼ-ում հաղթել է 2 անգամ, 3 անգամ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթում, մեկ անգամ՝ Անգլիայի գավաթում։