Վաղը` հուլիսի 8-ին կայանալիք Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա»-ԿուՊՍ խաղից առաջ կայացած ասուլիսին մեր թիմի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
ԿուՊՍ-ի դեմ խաղի մասին
Ամենակարևոր գործոնը նման խաղերում միասնական լինելն է։ Վաղը պիտի դրա հաշվին կարողանանք հաջողության հասնել։ Վաղը տանն ենք խաղում, ինչը մեծ առավելություն է տալիս մեզ։
Նոր գլխավոր մարզչի՝ Արամ Հակոբյանի մասին
Պրոֆեսիոնալ թիմ եկել է պրոֆեսիոնալ մարզիչ։ Կարճ ժամանակ ունեինք այս խաղին պատրաստվելիս մարզչի մտքերին ծանոթանալու համար։ Վաղը դաշտում կտեսնենք։
Արտասահմանից ունեցած առաջարկների մասին
Հիմա «Նոա» եվրագավաթային խաղերի վրա եմ կենտրոնացած։ Բայց դրանցից հետո, ոթե լավ առաջարկ լինի, մեծ սիրով կուզեմ կարիերաս եվրոպական ավելի լուրջ առաջնությունում շարունակել։