ՄՅՈՒ-ի ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է՝ ով է ամենադժվար մրցակիցը, որի դեմ նա խաղացել է։
«Էմրե Ջանը, այո։ Իհարկե, կա Ն՛Գոլո Կանտե, բայց հիշում եմ, որ մի անգամ մեծ ճակատամարտ ունեցա Էմրե Ջանի հետ։
Բայց Կանտեի պարագայում մտածում ես, որ ևս մեկ Կանտե կա, երբ անցնում ես նրան, որովհետև նա արագ վերադառնում է»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Joe-ն։