ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ և 3-0 հաշվով հաղթանակ է տարել Բաքվում։
Պորտուգալիայի հավաքականի կազմում հաշիվը բացել է Բերնարդու Սիլվան, 5 րոպե անց Անդրե Սիլվան երկրորդ գոլն է ուղարկել տանտերերի դարպասը։ 75-րդ րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Դիոգու Ժոտան։
Պորտուգալիայի հավաքականը 13 միավոր վաստակեց ու բարձրացավ A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ադրբեջանը 1 միավորով վերջին՝ 5-րդ տեղում է։ Այս խմբում են ընդգրված նաև Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի հավաքականները։