Նիդեռլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Սթիվեն Բերգվայնը հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Sky Sports-ը:
Լոնդոնյան ակումբում կարծում են, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել Քրիստիան Էրիկսենին, ով մոտ է ակումբը լքելուն:
Նշվում է, որ ՊՍՎ-ն 60 միլիոն եվրո է պահանջում իր առաջատարի համար:
Հավելենք, որ Բերգվայնը Նիդեռլանդների այս առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման և դարձել`5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: