Պրեմիեր լիգայի երեք ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային:
«Չելսին», «Արսենալը» և «Նյուքասլը» պաշտոնական առաջարկներ են ուղարկել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալին։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 70-80 միլիոն եվրոյով։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։