«Ջենոան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Ջենարո Գատուզոյի թեկնածությունը, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան իր պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ ակումբը կապ է հաստատել Գատուզոյի հետ, որպեսզի տեսնի՝ որքանով է վերջինս պատրաստակամ աշխատել իրենց հետ:
Հիշեցնենք՝ Գատուզոյի վերջին ակումբը «Ֆիորենտինան» էր, որը նա գլխավորել է 2021 թվականի մայիսի վերջին, իսկ արդեն հունիսի վերջին հեռացել է թիմից՝ ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Հունվարին «Ջենոան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց ուկրաինացի մասնագետ Անդրեյ Շևչենկոյին՝ նշանակումից 2 ամիս անց: