2019-ի մարտի 2-ին «Արարատի» կազմում իր նորամուտը նշելուց հետո Ռազմիկ Հակոբյանն իր 100-րդ պաշտոնական խաղն է անցկացրել «Արարատի» մարզաշապիկով:
«Շիրակի» դեմ խաղից առաջ Հակոբյանին խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:
Այսպիսով, Հակոբյանը Հայաստանի առաջնություններում անցկացրել է 89, Հայաստանի գավաթի խաղարկություններում՝ 4, Հայաստանի սուպերգավաթում՝ 1, իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ 6 հանդիպում: