«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը կիսվել է իր՝ 11 մետրանոց հարված իրացնելու տեխնիկայով.
«Կան խաղացողներ, որոնք 11 մետրանոցից առաջ նայում են դարպասապահին: Օրինակ, Ազարը հրաշալի տեխնիկա ունի, բայց հարվածից առաջ դանդաղ է թափավազք հավաքում: Բրունու Ֆերնանդեշը ևս հարվածից առաջ փոքր ցատկ է անում:
Ես երբեք նման կերպ չէի հարվածի: Իմ հարվածի փիլիսոփայությունը հետևյալն է. ես գնդակն ուղարկում եմ անկյուն: Եթե ամեն ինչ ճիշտ անեմ, և եթե նույնիսկ դարպասապահը հասնի, շանս չի ունենա: Դա էր իմ հարվածի տրամաբանությունը: Կապ չունի, թե որ անկյունն էի ուղարկում գնդակը: Եթե ճիշտ հարված էր, գոլն անխուսափելի էր:
Այնպես որ ես չէի նայում դարպասապահին ու չէի փորձում նրա հետ ինտելեկտուալ խաղեր խաղալ: Դրա համար պետք է վստահություն, որն ունեն Ազարն ու Բրունուն: Պոգբան ինչ-որ ժամանակ շատ դանդաղ թափավազք էր կատարում: Ես այդպես էլ չէի անի»,-ասել է Գիգզը: