Ֆրանսիայում ավարտվեց Ռոլան Գարոսի հերթական մրցաշարը։
Եզրափակչում մրցեցին իսպանացի Ռաֆայել Նադալը և Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուուդը։ «Գրունտի արքան» ոչ մի շանս չտվեց նորվեգացուն՝ հաղթելով երեք սեթում և 14-րդ անգամ նվաճելով Ռոլան Գարոսի հաղթողի տիտղոսը։
2 ժամ 18 րոպե տևած պայքարում Ռաֆան հաղթեց 6-3, 6-3, 6-0 հաշվով։ Իսպանացին այս պահին աշխարհի 5-րդ համարն է, Ռուուդը՝ 8-րդ։