Մարոկկոյում կայացած ակումբային ԱԱ-ի եզրափակիչում ՉԼ գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5:3 հաշվով հաղթանակի հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» նկատմամբ:
Մադրիդյան թիմի կազմում երկուական գոլ խփեցին Վինիսիուսն ու Վալվերդեն, մեկ անգամ աչքի ընկավ Բենզեման: Սաուդյան թիմից երկու գոլ խփեց Վիետոն, մեկ անգամ աչքի ընկավ Մարեգան:
Այսպիսով, մադրիդյան թիմը նվաճեց ակումբային ԱԱ գավաթը, որը 5-րդն է պատմության մեջ:
Իսպանական թիմը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլիին»: