Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին վաղը վերսկսելու է մարզումները թիմի կազմում։
Ինչպես հաղորդում է AS-ը, Լոդին բուժվել է կորոնավիրուսից։ Նրա կրկնակի թեստի պատասխանները բացասական են եղել։
Այս օրերին Լոդին մարզվում էր տանը տեսակապի օգնությամբ «Աթլետիկոյի» մարզիչների հետ միասին։ Նա որոշ գանգատներ ուներ։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 4 ֆուտբոլիստի մոտ մասսայական թեստավորումից հետո Covid-19 էր հաստատվել։ Լոդին նրանցից մեկն էր։