Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռիվալդոյի որդին կարող է կարիերան շարունակել Ուկրաինայում:
Ռումինական «Վիտորուլ» ակումբի հարձակվող Ռիվալդինյոն հայտնվել է Կիևի «Դինամոյի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Prosport.ro հրատարակությունը:
Ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում է ամրապնդել «Դինամոյի» հարձակման գիծը բրազիլացի հարձակվողի միջոցով: Ֆուտբոլիստին հավակնում են նաև լեհական «Լեգիան» և «Կրակովիան»: