Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը հաղթեց պերուացի Խուան Պաբլո Վարիլյասին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։
1 ժամ 59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ Ջոկովիչի։
Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կհանդիպի Կարեն Խաչանովի հետ։