Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Դինամոն» 11 մետրանոց հարվածաշարում արտագնա հաղթանակ տարավ «Բալթիկայի» նկատմամբ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։ 35-րդ րոպեին մոսկովյան թիմի կիսապաշտպան Դենիս Մակարովը բացեց խաղի հաշիվը։ Դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը Իշխան Գելոյանի՝ 84-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Սակայն դինամոյականներն ավելի դիպուկ գտնվեցին 11 մետրանոց հարվածաշարում (5:4):
«Դինամոն» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այս փուլի հանդիպումները կկայանան մայիսի 11-ին և 12-ին։