Սամիր Հանդանովիչը 11 մրցաշրջան անցկացնելուց հետո հեռանում է «Ինտերից»։
Միլանցիները հայտարարել են 38-ամյա դարպասապահի հեռանալու մասին՝ նրան անվանելով թիմի «պատմության լավագույն դարպասապահներից մեկը»։
«Ներաձուրիների» կազմում սլովենացին անցկացրել է 455 հանդիպում և այս ցուցանիշով Իվան Կորդոբայի հետ կիսում է տասներորդ տեղը։
«Ինտերի» կազմում Հանդանովիչն իր ակտիվում է ունի 166 «չոր» խաղ։ Բացի այդ, նա Ա Սերիայի ռեկորդակիր է՝ հետ մղած 11 մետրանոցներով (32):