«Մոնցայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն խոսել է Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի «Սամպդորիայի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (2:2):
«Ես հաստատում եմ այն, ինչ ասել էի ասուլիսի ժամանակ։ «Սամպդորիայի» դեմ ավելի դժվար էր խաղալ, քան «Յուվենտուսի»: Մենք գիտեինք, որ հանդիպելու ենք միավորների քաղց զգացող թիմի հետ։ Հարգանքով եմ վերաբերվում Ստանկովիչին և նրա թիմին, բայց մենք լավ գործեցինք խաղի ընթացքում։ Մենք չհանձնվեցինք, այս թիմը մեծ սիրտ ունի և երբեք չի հանձնվում՝ խաղալով մինչև վերջին վայրկյանը։ Սա ոսկե հաշիվ է, որը կարելի է հաղթանակ համարել»,- Պալադինոյի խոսքն է մեջբերել Sky Sport italia-ն։