Անգլիական «Սաութհեմփթոնը» ծրագրում է մի շարք կրճատումներ կատարել Պրեմիեր լիգայից թիմի դուրս մնալու պատճառով: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ կրճատումները կազդեն ոչ միայն հիմնական թիմի, այլ ամբողջ ակումբի վրա: Աշխատակազմն արդեն զգուշացվել է, որ որոշ հաստիքներ կրճատվելու վտանգի տակ են: «Սաութհեմփթոնը» պլանավորում է հաջորդ շաբաթ բանակցություններ վարել վերակազմավորման վերաբերյալ:
«Սաութհեմփթոնը» ԱՊԼ-ում 37 խաղից հետո զբաղեցնում է վերջին՝ 20-րդ տեղը։