Օքլենդի մրցաշարի եզրափակչում Սերենա Ուիլյամսը 6:3, 6:4 հաշվով հաղթել է Ջեսիկա Պեգուլային:
WTA-ի թվիթերյան էջը հայտնում է, որ ամերիկացի թենիսիստուհին մրցաշարից ստացած ամբողջ հասույթը նվիրաբերել է Ավստրալիայում հրդեհների դեմ ընթացող աշխատանքներին:
Ավստրալիայում համատարած հրդեհների զոհերի թիվը վերջին տվյալներով հասնում է 26-ի, անկել են նաև մոտ մեկ միլիարդ կենդանիներ: