Աշխարհի երրորդ ռակետ, ռումինուհի Սիմոնա Հալեպը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա ընտրել է Pfizer վակցինան և պատվաստվել չորեքշաբթի Բուխարեստում:
«Կային մտահոգություններ, բայց ես սա արել եմ գիտակցված ու ինձ շատ լավ եմ զգում: Կարծում եմ՝ պատվաստանյութն օգտակար կլինի բոլորին: Հուսով եմ՝ ավելի ու ավելի շատ մարդիկ կպատվաստվեն: Հիմա ես ինձ ավելի անվտանգ եմ զգում, բայց միևնույն է՝ պետք է զգույշ լինեմ: Եթե սա պանդեմիան դադարեցնելու միակ միջոցն է,ապա ավելի լավ է պատվաստվել»,- Հալեպի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
Հալեպը նաև պատմել է առաջիկա մրցաշարերի մասին. «Մտադիր եմ խաղալ Դուբայում: Հիմա առողջանւմ եմ ու հույս ունեմ մեկնել այնտեղ: Կմասնակցեմ նաև Օլիմպիական խաղերին: 100 տոկոսով կլինեմ այնտեղ: Հույս ունեմ՝ մեդալ կնվաճեմ՝ ինչ գույն էլ, որ այն լինի»: