Լոնդոնում ավարտվեց ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին ավստրիացի Դոմինիկ Տիմն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Թենիսի սիրահարներին խաղացողները հիասքանչ եզրափակիչ պարգևեցին։ Հույն թենիսիստը, անցկացնելով իր առաջին մրցաշարը Nitto ATP Finals-ում, կարողացավ նվաճել տիտղոսը։ Ցիցիպասը հաղթեց երեք սեթում։ Գրանցվեց 6-7(6), 6-2, 7-6(4) հաշիվը։
Ստեֆանոս Ցիցիպասը առաջին հույն թենիսիստն է, ով հաղթող է ճանաչվում ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում։ Սա 21-ամյա թենիսիստի կարիերայի գլխավոր հաղթանակն է։