Լոնդոնի «Վեսթ Հեմը» ցանկացել է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարին 25 մլն եվրոյի դիմաց, բայց մերժում է ստացել իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Մադրիդյան ակումբը պատրաստ է եղել բաժանվել 30-ամյա ֆուտբոլիստից՝ 50 մլն եվրոյից ոչ պակաս գումարով։ Ազարի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է գնահատում։
Ազարը 2019 թվականի ամռանն է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ՝ 115 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսիից»։ Ավելի վաղ բելգիացին հանդես է եկել նաև ֆրանսիական «Լիլլում»։
«Ռեալը» Լա Լիգայի հաջորդ տուրում սեփական հարկի տակ ընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին։ 16 տուրից հետո մադրիդյան ակումբը, վաստակելով 39 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում։