Գերմանական «Վերդերը» ակումբային հակառեկորդի հեղինակ է դարձել, տեղեկացնում է Sport Bild-ը:
Բունդեսլիգայի 19-րդ տուրում բրեմենյան ակումբը խոշոր հաշվով պարտվեց «Հոֆենհայմին» (0:3) : Սա «Վերդերի» 10-րդ անընդմեջ պարտությունն էր:
Հատկանշական է , որ թիմը այդ խաղերում 44 գոլ բաց թողեց: 1973/74 մրցաշրջանում գերմանական ակումբը 43 գոլ էր բաց թողել 19 հանդիպումներից հետո:
Այսպիսով, «Վերդերը» թարմացրեց ակումբային հակառեկորդը:
Հիշեցնենք՝ թիմը գտնվում է վտանգավոր գոտում և կարող է լքել Բունդեսլիգան:
Հավելենք, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 83-րդ րոպեին խփել է «Հոֆենհայմի» երրորդ գնդակը: