Վերսկսված Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 28-րդ տուրում «Սելտան» ընդունեց «Վիլյառեալին»:
Հյուրերն առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, բայց հաղթանակ կարողացան կորզել 91-րդ րոպեին: «Դեղին սուզանավին» հաղթանակ պարգևեց Տրիգերոսը:
Այս խաղից հետո «Վիլյառեալը 41 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Սելտան» 26 միավորով 17-րդն է: