Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Transfermarkt-ի վարկածով դարձել է Լա լիգայի ամենաթանկ խաղացողը։
Թարմացված ցուցակում երիտասարդ բրազիլացու տրանսֆերային արժեքը հասել է 100 միլիոն եվրոյի նշագծին և թույլ է տվել նրան գլխավորել այս վարկանիշը։
Երկրորդ տեղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին է՝ 80 եվրո տրանսֆերային արժեքով։
Լավագույն եռյակը եզրափակում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը։ Երկու խաղացողներն էլ գնահատվում են 80 եվրո:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։