«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձել է թիմի նոր ավագը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ թիմի նախկին ավագ, կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը տեղափոխվել է «Ալ Իթիֆակ»։
Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլի» ավագն էր 2015 թվականից, երբ Սթիվեն Ջերարդը հեռացավ ակումբից։
32-ամյա Վան Դեյկն անգլիական ակումբում է 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։