Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Էդեն Ազարի՝ 32 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
«Ոչ, ինձ համար անակնկալ չէր, մենք սեպտեմբերին գնացինք ընթրիքի, և ես արդեն հասկացա, որ նա որոշել է ավարտել, թեև մի քանի առաջարկներ էր ստացել։ Ես ուղղակի չգիտեի, թե երբ կհայտարարի այդ մասին։
Բնականաբար, սա մի փոքր հիասթափեցնող է, քանի որ Էդեն Ազարը յուրահատուկ խաղացող է, ափսոս, որ նա այլևս խաղադաշտ դուրս չի գա։ Բայց դա նրա ընտրությունն է: Նա երկար ու հիանալի կարիերա ունեցավ, քանի որ իր նորամուտը շատ վաղ նշեց «Լիլում»: Մենք պետք է գոհ լինենք նրանով, ինչ նա արել է մեր երկրի և ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար։
Կարծում եմ, նա ինքն իրեն ասաց, որ ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, և մենք կտեսնենք, թե ինչպես այժմ ինչպես կդասավորվեն նրա գործերը: Պարզապես ցավալի է տեսնել, թե ինչպես են անցել նրա կարիերայի վերջին տարիները։ Բայց երբեմն դա ֆուտբոլի մի մասն է: Փոքր վնասվածքները միշտ ցավալի են բոլոր խաղացողների համար: Կցանկանայի, որ նա «Ռեալում» խաղար այնպես, ինչպես «Չելսիում», բայց երբեմն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես նախատեսված է: Սա ֆուտբոլի մի մասն է»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում RTBF-ն։