Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ակումբի Twitter-յան էջը տեղեկացնում է, որ VK-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրպագուները օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ընտրել Բարսեղյանին:
По голосованию в нашей группе VK, болельщики выбрали лучшего игрока августа — Тиграна ☝🏼#FCAstana pic.twitter.com/MlP8GuliZA
— FC «Astana» (@fc_astana) September 10, 2020
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում անցկացրեց 30-րդ հանդիպումը: