«Տոտենհեմը» հետաքրքրված է «Գենկի» հարձակվող Պոլ Օնուաչուի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիական ակումբը պատրաստ է 27-ամյա նիգերիացուց բաժանվել 20 մլն ֆունտի դիմաց։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Վեսթ Հեմը», «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» և «Սաութհեմփթոնը»:
2021/22 մրցաշրջանում Օնուաչուն «Գենկի» կազմում անցկացրել է 15 հանդիպում ՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Transfermarkt.com-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 19,8 միլիոն ֆունտ ստերլինգ: