Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում մասնակցել է Իռլանդիայի դեմ խաղին (1:0): Խաղի օրը Ժիրուն 36 տարեկան 178 օրական էր, ինչի շնորհիվ դարձել է 2000 թվականից ի վեր ամենատարեց խաղացողը, որը պաշտոնական հանդիպման է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ժիրուն շրջանցել է լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամին, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդիպման է մասնակցել 36 տարեկան 164 օրականում։
Ընդհանուր առմամբ, Օլիվյե Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 121 հանդիպում, որոնցում դարձել է 53 գոլի հեղինակ։ Հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։